Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին այցը Երևան Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու հույսեր է արթնացրել, որոնք ներկայիս պահին չունեն դիվանագիտական հարաբերություններ: Այնուամենայնիվ հիասթափված 2009 թվականի հաշտեցման գործընթացից հայերը պետք է ընդունեն յուրաքանչյուր նոր նախաձեռնություն ավելի զգուշավոր: Այս մասին Hurriyet Daily News պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ներկայացրել է Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամ(Tesev) ծրագրի համակարգող Այբարս Գյորգուլուն:
Հայկական սփյուռքի դերը մասնավորապես շատ կարևոր է և Անկարան պետք է երկխոսություններ հաստատի նրա բոլոր հատվածների հետ, իսկ սփյուռքն էլ պետք է ընդունի Թուրքիայի՝1915 թվականի դեպքերի նկատմամբ մոտեցման փոփոխությունը:
-Ինչպիսի՞ն էր թուրք-հայկական հարաբերությունների պատկերը մինչ Դավութօղլուի այցը:
- Հարաբերությունները փակուղի էին մտել սկսած 2009 թվականին, քանի որ ստորագրված արձանագրությունները չէին վավերացվել: Ադրբեջանը կարևոր խոչընդոտ էր: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները շարունակեցին մնալ փակ: Դավութօղլուն հնարավորություն տեսավ բարի կամքի դրսևորման համար, սակայն այս հանդիպումից մեծ սպասումներ չպետք է ունենալ:
-Դուք համոզվա՞ծ ես, որ հարաբերությունները կարգավորելու գործընթացը փակուղի մտավ Ադրբեջանի պատճառով:
- Դա կարևոր պատճառներից մեկն էր: Երբ երկու կողմերը բանակցում էին արձանագրությունների տեքստի մասին, Լեռնային Ղարաբաղը թղթի վրա չկար: Չնայած ես համոզված եմ, որ դիվանագետները քննարկել էին այս հարցը, սակայն այն որպես նախապայման չէր ներկայացվել: Սակայն ստորագրումից հետո վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշեց, որ երկու հարցերը փոխկապակցված են, Լեռնային Ղարաբաղը այժմ ուժեղ նախապայման է:
- Ըստ երևույթին գործընթացի ձախողումը վստահության կորստի է բերել Հայաստանում:
- Միանշանակ: Արձանագրությունների ստորագրումը լավ մթնոլորտ էր ստեղծել, սակայն գործընթացի ձախողումը մեծ հիասթափություն առաջացրեց: Երբ մենք խոսում ենք մեր՝ հայ քաղաքական հասարակության գործընկերների հետ նրանք մեղադրում են Թուրքիային: Ես մտածում եմ, որ երկու կողմն էլ սխալներ գործել են, սակայն Թուրքիան ավելի մեծ դեր է ունեցել:
- Ի՞նչը պարտադրեց Դավութօղլուին այցելել Երևան:
-Այստեղ մի քանի պատճառ գոյություն ունի: 2015 թվականը մոտենում է: Վերջին երկու տարվա ընթացքում գոյություն չուներ գրեթե ոչ մի պաշտոնական շփում, և այնտեղ չայցելելը նույնպես խնդիրներ կառաջացներ: Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ բանակցությունների նոր ուղի բացել մինչև 2015 թվականը և այդպիսով միջազգային հանրությանը ցույց տա, որ Թուրքիան չի մեկուսացրել Հայաստանը և որ երկուսն էլ գտնվում են բանակցային գործընթացի մեջ: Օրինակ Դավութօղլուն նշել է, որ տեղահանումը անմարդկային է եղել: Սա 2015 թվականի հաղորդագրություն է: Նա ընդգծել է համամարդկային արժեքների ընկալումը:
- Այն փաստը, որ Թուրքիայի նախաձանությունները պայմանավորված են 2015 թվականի մոտեցումով հայերին ավելի անզիջում է դարձրել, այնպես չէ:
- Հայաստանը չի հավատում Թուրքիայի շարժառիթներին: Նրանք մոտենում են դրան կասկածանքով, քանի որ նրանք հավատում են, որ Թուրքիան ցանկանում է նախաձեռնություններ ցուցաբերել՝ 2015 թվականի մասին մտածելով: Այսպիսով նրանք մոտենում են Թուրքիայի կողմից նախաձեռնությունների նոր շրջանին զգուշաբար: Նրանք չեն ցանկանում ներքաշվել հաշտեցման գործընթացի մեջ, եթե այն վերջում արդյունք չի ունենալու: Սակայն 2015 թվականի վերաբերյալ կարևորն այն է, բացի դիվանագիտական նախաձեռնությունները, թե ինչ է իրականում անելու 1915 թվականի հետ կապված:
Արդյոք Թուրքիան ներողություն կխնդրի: Արդյոք պետական պաշտոնյաները հայտարարություն կկատարեն՝ կարեկցանք հայտնելով ողբերգության նկատմամբ: Կամ կստեղծի հուշարձան: Ես մտածում են, որ բոլոր հնարավորությունները քննարկվում են Անկարայում: Յուրաքանչյուր ոք սպասում է, որ Թուրքիան ինչ-որ բան կանի: Մեր կողմից ստացած ազդանշաններից կարելի է հասկանալ, որ Թուրքիան ինչ-որ բան անում է պաշտպանվելու մեղադրանքներից, սակայն նա պետք է պատրաստ լինի նաև այլ կարգի ակտիվությունների հետ կապված: Ներողամտություն հայտնելը դժվար է, սակայն այն հնարավոր է ստեղծի կարեկցանքի մթնոլորտ, որը կարևոր գործոն է Հայաստանի հետ հաշտեցման համար:
-Ի՞նչ հետևանք ունեցավ Դավութօղլուի այցը:
-Դավութօղլուն կարևոր հայտարարություն կատարեց՝ նշելով, որ տեղահանումը անմարդկային է եղել: Թուրքիան պետք է շարունակի դիվանագիտական գործերը Ադրբեջանի հետ գտնելու ընդհանուր հիմք, քանի որ Դավութօղլուն նույնպես նշել է, որ այստեղ երեք կարևոր հիմք գոյություն ունի: Չնայած ես չգիտեմ ճշգրտորեն ինչքան լծակների համակարգ ունի Ադրբեջանի նկատմամբ, Բաքուն ավելի շատ լծակներ ունի, քան հակառակը:
-Ինչո՞ւ եք Դուք այդ կարծիքին:
- Երկուսի միջև գոյություն ունի փոխկապակցվածություն, մասնավորապես Տրանսանատոլիա գազատարի ծրագիրը(որը Ադրբեջանի գազը տեղափոխվելու է Եվրոպա Թուրքիայի միջոցով) և նոր գազային գործարքը: Գոյություն ունի աճող օտար ուղիղ ներդրումներ Ադրբեջանից: 2008 թվականին խնդրահարույց ժամանակաշրջան էր. գազի գործարքը վերջացել էր և երկու կողմն էլ սկսել էին դաժան բանակցություններ կապված գազի և տեղափոխման գների հետ կապված: Բարեկամության և դաշնակցության հռետորությունը մի կողմ էր թողվել և երկու կողմի մոտ էլ գերակա էր դարձել ազգային հետաքրքրությունները: Այդ պահին առաջացավ Հայաստանի հետ արձանագրությունների գործընթացը և Ադրբեջանը շատ կոպիտ կերպով օգտագործեց էներգակրի խաղաքարտը Թուրքիայի դեմ: Դրանից հետո Բաքուն հասկացավ մի բան և նշեց.«Մենք պետք է ավելի շատ պետք է ներդնենք Թուրքիայում, մենք պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ մեկ այլ ճանապարհային պատահարից խուսափելու համար: Բաքուն թույլ չի տա Թուրքիային ունենալ Երևանի հետ հաշտեցման երկրորդ փուլ մինչ վերջինս չի առաջարկել մեկ այլ հետաքրքիր բան ինչպիսին է հայկական զորքերի դուրս բերումը Ղարաբաղի շրջակա Ադրբեջանի բռնազավթած տարածքներից:
Թուրքիայում յուրաքանչյուր կառավարություն, եթե բացի սահմանները առանց Բաքուին համոզելու քաղաքական ինքնասպանություն կգործի: Նա ոչ միայն հաղթանակ չի տանի ներքին քվեարկության ժամանակ, այլ նաև կկորցնի հարևան պետության, որը ներդրումներ է ունենում քո երկրում և հարուստ է բնական պաշարներով: Այն ըստ երևույթի հիմար քայլ կլինի:
Մենք մոտենում ենք դարաշրջանի ավարտի: Սառը պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը Կովկասում Թուրքիայի քաղաքականության կենտրոնում է գտնվել: Այն այժմ կոնսոլիդացված է: Դրա ուղղակի արդյունքը՝ Հայաստանի մեկուսացումն է: Իհարկե Հայաստանը խնդիր է և Թուրքիան կփորձի լուծել այն, սակայն այժմ Ադրբեջանը և Վրաստանը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության երկու առանցքն են կազմում և Հայաստանը դուրս է գտնվում նրա պատկերից:
- Ինչպիսի՞ն է արձանագրությունների վերականգման հնարավորությունը:
- Արձանագրություններին հետ վերադարձը տարբերակ չէ: Նրանք սառնարանում չեն, սակայն նրանք մահացած են: Երկու կողմն էլ պետք է նոր դիվանագիտական միջոցներ, նոր մեխանիզմներ: Եվ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Երևանի, Բաքվի և Մոսկվայի վրա: Հայաստանը դուրս է մնացել Արևմտյան ճամբարից և այն ավելի կմոտենա Ռուսաստանին, հատկապես Մաքսային Միության միանալուց հետո:
-Ինչո՞ւ հայկական սփյուռքը Արևմուտքում չի հասկանում,որ Հայաստանը սկսում է մտնել Ռուսաստանի ազդեցության ներքո:
- Սփյուռքը իսկապես չի ճանաչում Հայաստանը: Նրանք նոր-նոր են սկսում ճանաչել Հայաստանը: Սփյուռքի հիմնական նպատակը ցեղասպանության ճանաչումն է և նրանք մեծ էներգիա են ծախսում այդ ուղղությամբ: Սառը պատերազմի ավարտից հետո նրանք մեծ ֆինանսական օժանդակություն էին ցույց տալիս Հայաստան, սակայն նրանք շատ չէին մտահոգվում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի քաղաքականությունում: Ավելին սփյուռքը շատ ազդակներ չունի Երևանի նկատմամբ: Սակայն այժմ սփյուռքի նոր սերունդը գնում է Հայաստան մնալու և աշխատելու: Այս կարգի մարդիկ փորձարկում է բաց հասարակություն և դառնալու է դրա(Ռուսաստանի ազդեցության գոտու) օբյեկտ: Այսպիսով Հայաստանի միակ հնարավորությունը հայկական սփյուռքի նոր սերունդն է: Հակառակ դեպքում Հայաստանը ավելի ավտորիտար կդառնա:
-Մեծ փոփոխություններ կլինեն Թուրքիայի՝ 1915 թվականի մոտեցմանը, սակայն այդ մասին հայտնի չէ սփյուռքին:
- 1915 թվականի դեպքերի քննարկումը այլևս տաբու չէ: Հայկական ծագմամբ թուրք լրագրող Հրանտ Դինքի սպանությունը կարևոր շրջադարձային քայլ էր: Մարդիկ սկսեցին բացահայտել, թե ինչ է կատարվել 1915 թվականին, և մենք կարող ենք բաց քննարկումներ կազմակերպել, թե ինչ է պատահել Անատոլիայում ապրող հայերի և նրանց ժառանգության հետ: Իհարկե հին մենտալիտետը արագ փոփոխության չի ենթարկվում, սակայն Արդարություն և զարգացում կուսակցության կառավարությունը նույնպես բաց է այս հռետորության փոփոխության համար: Նրանք պատրաստ են քննարկելու խնդրի բոլոր կողմերը: Սա չի նշանակում, որ նրանք ընդունելու են կամ ներողություն խնդրելու, սակայն առնվազն նրանք չեն մտահոգվում, որ 1915 թվականը քննարկվում է և կան տարբեր կարծիքներ: Այժմ դու կարող ես հրապարակայնորեն հայտարարել, որ դա ցեղասպանություն է եղել և դու բանտում չես հայտնվի: Հայկական սփյուռքը պետք է հասկանա, որ այժմյան Թուրքիան 10 տարի առաջվա Թուրքիան չէ և Թուրքիան դա պետք է բացատրի նաև սփյուռքին: Թուրքիան պետք է կապեր հաստատի և ստեղծի երկխոսության մեխանիզմներ հայկական սփյուռքի բոլոր հատվածների հետ: