Մեր պետական գերատեսչությունները միշտ էլ աչքի են ընկել հյուսիրության հանդեպ մեծ սիրով և նվերներ շնորհելու մեծ տաղանդով: Եվ այդ ամենն իհարկե Պետբյուջեի հաշվին: Այս ամենից ետ չի մնում նաև Արտաքին գործերի նախարարությունը: Մասնավորապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախարարությունը կնքել է կոնյակի ձեռքբերման վեց պայմանագիր:
Օրինակ, «Արտէքսիմ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն, ԱԳՆ-ն ՍՊԸ-ից գնել է ընդհանուր 2.563.250 արժողությամբ կոնյակներ և կոնյակ-«հուշանվերներ»: Այս պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 7-ին: Իսկ նոյեմբերի 6-ին, արդեն «Լեգա Պլյուս» ՍՊԸ-ի հետ ԱԳՆ-ն կնքել է 288.000-ի , իսկ «Արտէքսիմ» ՍՊԸ-ի հետ` 24.000-ի` կոնյակի ձեռքբերման պայմանագրեր:
Հոկտեմբերի 30-ին նույն «Արտէքսիմ» ՍՊԸ-ի հետ ԱԳՆ-ն կնքել է 95.600 դրամի պայմանագիր` ձեռք բերելով Կոնյակ «Դվին» կոլեկ 0.7 լիտր:
Եվս մեկ պայմանագիրը ԱԳՆ-ն կնքել է հոկտեմբերի 3-ին կրկին «Արտէքսիմ» ՍՊԸ-ից , իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 239.000, և կրկին նույն օրը կնքել արդեն 95.600 դրամ արժողությամբ պայմանագիր:
Պետք է նկատել, որ բոլոր պայմանագրերն ԱԳՆ-ն կնքել է նույն ՍՊԸ-ի հետ և ձեռք է բերել նույն ապրանքանիշի կոնյակը: Արդեն հաշվարկելով վերը նշված թվերը, ստացվում է, որ ԱԳՆ-ն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կնքել է ընդհանուր 3.305.450 դրամի պայմանագրեր` միայն կոնյակի ձեռք բերման համար: