Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին 36 պատգամավորի ստորագրությամբ հանձնել են կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկող, Սահմանադրական դատարան ուղղված դիմում-բողոքը:

Համաձայն ընթացակարգի` 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովը այն պետք է փոխանցի Սահմանադրական դատարան:

Տեղեկացնենք, որ վաղը` ժամը 12:30-ին, Ազատության հրապարակից չորս քաղաքական ուժերը` ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ եւ «ԴԵՄ ԵՄ - ՀՀ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Սահմանադրական դատարան` հայտարարության տեքստ հանձնելու Սահմանադրական դատարանին: