Ոստիկանությունը 2014թ. հունվարի 1-ից այլևս հին անձնագրեր չի տրամադրելու, լինելու են միայն նույնականացման քարտեր և էլեկտրոնային տվյալներ պարունակող կենսաչափական անձնագրեր, որոնք շրջանառության մեջ են դրվել դեռ 2012թ.:

«Այս անձնագրի առավելությունն է սահմանային կետերում մարդու նույնականացումն առավել պարզեցված համակարգով իրականացնելը, փաստաթղթերի կեղծման հավանականությունը նվազագույնի հասցնելը և այլն»,- ասել է Անձնագրային եւ վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Մնացական Բիչախչյանը:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: