«ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն անուղղելի է, ոչինչ նրան դաս չի լինում՝ անգամ այն սկանդալը, որը տեղի ունեցավ օրերս խորհրդարանում և որի արդյունքում լրագրողները դիմեցին էթիկայի հանձնաժողովին՝ նրա վարքը քննելու խնդրով։

Երեկ, երբ մեր լրագրողը փորձել է Բադեյանից կարծիք լսել ինչ-որ հարցի վերաբերյալ, նա ափերից դուրս է եկել և գոռացել. «Արա, լավ, էլի, էթիկայի զգացում ունե՞ք, մի քիչ էթիկայի զգացում ունեցեք, հիվանդ մարդուն զանգել-հարցեր եք տալիս, որ ի՞նչ»։ Փաստորեն՝ «արա»-ով դիմելը պարոն Բադեյանի լեքսիկոնի անբաժանելի մասն է՝ նա այդպես է դիմում կանանց ու աղջիկներին, լրագրողներին ու պաշտոնյաներին, մեծերին ու փոքրերին»,–գրում է Հրապարակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։