Կալիֆորնիայի դաշնային դատարանը ԱՄՆ-ում «Հայկական ուժ» քրեական հանցախմբի անդամ Կարո Երկանյանին դատապարտել է ութ տարի ազատազրկման: Այս մասին РАПСИ-ին հայտնել են դատարանում:
Ամերիկյան իրավապահ մարմինների տվյալներով «Հայկական ուժ» հանցախումբը, որտեղ ընդգրկվել են մեծ մասամբ Հայաստանի և այլ նախկին խորհրդային պետությունների քաղաքացիներ, կազմավորվել է Լոս Անջելեսում 1980-ականներին: Բանդան ունի մոտավորապես 250 անդամ, հաշվի չառած բազմաթիվ օգնականները, որոնք փաստացիորեն չեն մտնում խմբավորման մեջ:
Սեպտեմբերին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ ընդհանուր առմամբ 59 մարդ, այդ թվում նաև Երկանյանը, որոնք կապ են ունեցել խմբավորման գործունեության հետ, ընդունել են իրենց մեղքը ներկայացված մեղադրանքներով, որոնց թվում կողոպուտ, սպանություններ, առևանգումներ, դրամաշորթում, խարդախություն, թմրամիջոցների մաքսանենգություն և զինամթերքի անօրինական թրաֆիքինգ:
Երկանյանին իրեն ներկայացրած մեղադրանքներով սպառնում էր ավելի քան 100 տարի ազատազրկում, սակայն դատարանը բավարարել է պաշտպանական կողմի հայտարարությունը, որը խնդրել է նշնակել պատիժ ութ տարի ազատազրկում և հինգ տարի վերահսկողություն բանտից ազատ արձակվելուց հետո: