Կուբայի լրատվամիջոցները հրապարակել են երկրի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի նոր լուսանկարը, ով շուրջ կես տարի դուրս չէր եկել հանրություն և չէր հրապարակել իր ավանդական հոդվածները:

Կաստրոն վերջին անգամ զանգվածային միջոցառման ներկա էր գտնվել այս տարվա ապրիլին, երբ մասնակցել էր դպրոցներից մեկի բացմանը: Հունիսին պետական լրատվամիջոցները տարածել էին նրա լուսանկարը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Դիոսդադո Կաբելյոյի հետ հանդիպումից:

Երկուշաբթի օրը կուբայական Cubadebate կայքը հրապարակել էր լուսանկար դեկտեմբերի 13-ին Կաստրոյի և Le Monde Diplomatique պարբերակնի գլխավոր խմբագիր և «100 ժամ Ֆիդելի հետ» գրքի հեղինակ Իգնասիո Ռամոնետի հանդիպումից: Հրապարակված լուսանկարում 87 ամյա Ֆիդելը` հագած ավանդական դարձած կապույտ սպորտային վերարկու, ակտիվ կերպով զրուցում է Ռեմոնետի հետ: