ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն դեկտեմբերի 18-ին նախատեսվում է զորքերի շփման գծում Ադրբեջանի Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի և Հայաստանի Տավուշի մարզի Կայանավան գյուղերի ուղղությամբ իրականացնել մշտադիրտարկում:
Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը` հղում կատարելով Պաշտպանության նախարարության մամլո-ծառայությանը, Ադրբեջանի կողմից մշտադիտարկումը իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ուիլյամ Փրայորը, իսկ Հայաստանի կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն, Եվգենի Շարովը և Պետեր Սվեդբերգը: