Պարզվում է` ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով առավել հայտնի է Ապարանցի Լյովա մականունով, ավանակների սիրահար է:
Նրա տանը կան ավանակների նկարներ, արձաններ և ասում են, որ պատգամավորն իր տան հյուրերին ծանոթացնում է ավանակների հետ և ասես էքսկուրսիա է կազմակերպում ու հպարտությամբ ներկայացնում իր ավանակներին:
YerevanNews.am-ի հետ զրույցում Լյովա Խաչատրյանը պատմեց իր շատ սիրելի ավանակների մասին.
«Այո, իմ տանը կան ավանակի նկարներ, արձաններ, խաղալիքներ, կան ավանակի կերպարով խոսող, պարող տեսակի խաղալիքներ և իմ տուն եկողը, կամա թե ակամա, հայտնվում է նրանց միջավայրում, որովհետև պատերին նկարներ են, չորս կողմը ավանակի արձանիկներ են, խաղալիքներ, իսկ բակում ավանակի չափի մեծ արձան ունեմ դրված:
Ավանակն աշխատասեր կենդանի է, որը մեծ լումա ունի մարդուն օգնելու համար, աշխատասեր և ազնիվ կենդանի է, միակ կենդանին է, որը ապահով է տեղափոխելու համար, որովհետև հետևի ոտքը դնելուց նայում է` որտեղ դրեց»: