«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ -ում գազի հետ կապված լսումներին Հովիկ Աբրահամյանի 10 րոպեանոց ներկայությունն ապահովելու համար նրա «ախրաննիկներն» ու օգնականները շրջապատել էին դահլիճը:

Նա ժամանեց «չոռնի խոդից», հայտարարեց լսումների մեկնարկն ու նորից նույն դռնից հեռացավ, որ լրագրողների հետ չառնչվի:

Հավանաբար, իր ղեկավարած կառույցի նվաստացումը տեսնելը ծանր էր՝ չէ՞ որ լսումների ժամանակ պարզվեց, որ գազի գնի համար ռուսական կողմը մեզ «անհանգստացրել» է դեռ 2010-ից, իսկ կառավարությունն Ազգային ժողովից թաքուն է պահել 300 մլն դոլար պարտքի մասին տեղեկությունը, և, ըստ կարգի, ԱԺ-ն չի լիազորել այդ կոնկրետ ծախսը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: