Այսօր Վոլոգդայում տեղի է ունեցել «Մայրիկ ես քեզ կսպանեմ» սոցիալական որբերի խնդիրների մասին վավերագրական կինոնկարի բաց ցուցադրումը: Այս մասին հայտնում է Московский Комсомолец պարբերականը՝ հղում կատարելով «СеверИнфо» լրատվական գործակալությանը: Ֆիլմի ռեժիսոր Ելենա Պոգրեբիժսակայան շուրջ մեկ տարի ֆիլմի նկարահանումները կատարել է հաշմանդամություն ունեցող երեխաների ինտերնատում: Հեղինակի գլխավոր գաղափարներից մեկն է ցույց տալ, որ այդպիսի երեխաները նույնպես պետք է ունեն ընտրության ազատություն, իրենց կյանքի ուղին անձամբ ընտրելու ազատություն:
Ֆիլմը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում ցուցադրվում է«Մեծ ընտանիք»: Ելենան զրուցում է մանկատնից երեխաների հետ, նրբորեն ցույց տալով նրանց հոգին: Երեխաները պատմում են, թե ինչպես են նրանք հայտնվել ինտերնատում, ինչով են զբաղվում, ինչ են ուզում դառնալ ապագայում: Դժբախտաբար նրանցից շատերը չգիտեն, որ նրանք գտնվում են հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված ինտերնատում: Այս դեպքում նրանք կարող են ընտրել ընդամենը երեք մասնագիտություն՝ներկարարի, կանաչապատողի և խոհարարի: Բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն այս երեխաները չունեն:
Երկրորդ հատվածը կոչվում է «Պատիժ», քանի որ Ելենան հանդիսատեսին ցույց է տալիս, որ երեխաներին վատ վարքի համար ուղարկում են «բուժվելու» հոգեբուժարան, որտեղ դեռահասներին սրսկում են կրունկներից և տալիս են արգելված դեղամիջոցներ:
Ֆիլմի ցուցադրությունից հետո ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Օլգա Գոլոդեցը հանձնարարել է նախարարություններին պարզել իրավիճակը: