Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ: Նիստի ժամանակ ձեռք բերվեցին մի շարք համաձայնություններ, մասնավորապես Ուկրաինայի համար ռուսական գազի գնի իջեցում մինչև 268,5 դոլար 1000 խորանարդ մետրի համար, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի՝ 15 մլրդ դոլար արժողությամբ եվրապարտատոմսերի գնում:
Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը: