Չորեքշաբթի օրը` փետրվարի 27-ին Մոսկվայի «Սպարտակը» հայտավորել է 4 երիտասարդ ֆուտբոլիստների Ռուսաստանի առաջնությանը և փոխարինողների մրցաշարին մասնակցելու համար, տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը հայտավորվել է 94 համարով: Նա հայտավորված է B խմբում, իսկ դա նշանակում է, որ Պապիկյանը կարող է հանդես գալ և' հիմնական թիմի, և' փոխարինողների կազմում:

Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակ» է տեղափոխվել լեհական ԼԿՍ-ից` 6-ամսյա վարձակալության հիմունքներով: