Երեկ մի խումբ ակտիվիստներ, բարձրախոսով վանկարկելով «Տարոն թալանչի», «Ամոթ», փորձեցին մոտենալ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու տոնական միջոցառմանը մասնակցելու եկած Երևանի քաղաքապետին,-այս մասին հայտնում է Azatutyun.am-ը:
Ակտիվիստները հիշեցնում էին Փակ շուկայի մասին՝ պնդելով, թե քաղաքապետը աչք է փակում ապօրինությունների վրա, փոխարենը պետական բյուջեի միջոցներով տոնակատարություններ կազմակերպում:
Տասնյակ ոստիկաններ այդպես էլ թույլ չտվեցին ակտիվիստներին մոտենալ Տարոն Մարգարյանին: Նրանք ուժի կիրառմամբ հեռացնում էին երիտասարդներին, ի վերջո նրանցից երկուսին ոստիկանական մեքենայով տարան հրապարակից:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ