Այսօր սիրելի դերասան Բրեդ Փիթը նշում է իր 50-ամյակը: Դժվար է հավատալ, բայց դա այդպես է: Այսօր նա իր շուրջ հավաքելու է իր մեծ ու գեղեցիկ ընտանիքը, սիրելի կնոջը, հավատարիմ ընկերներին, փչելու է տորթի մոմերն ու նշելու է ծննդյան տարեդարձը: Իսկ մենք` աշխարհի բոլոր ծայրերից շնորհավորելու ենք նրան ու մաղթենք... Թերևս նա ամեն ինչ ունի:
Հետաքրքիր փաստեր Բրեդ Փիթի մասին
Այսօր, երբ Բրեդ Փիթի հոնորարները հասնում են միլիոնների, հետաքրքիր է իմանալ, որ «Թելմա և Լուիզա» ֆիլմի համար, որից սկսել է նրա փառքը, նրան բերել է ընդամենը 6 հազար դոլար:
Մինչև հաջողության հասնելն աշխատել է որպես վարորդ, բանվոր և անգամ ռեստորանում այցելուներ կանչող:
Այն բանից հետո, երբ 1997 թվականին լույս տեսավ «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմը` նվիրված Չինաստանի կողմից Տիբեթի գրավմանը, չինական կառավարությունը ցմահ արգելք դրեց Բրեդ Փիթի վրա մուտք գործել Չինաստան:
Բրեդ Փիթը մասնակցել է «Մատրիցա» ֆիլմի կաստինգին:
Փիթը սիրով նկարահանվում է բազմապիսի գովազդներում: Նրան կարելի է տեսնել Heineken-ի, Հոնդայի, SoftBank-ի և Edwin Jeans-ի գովազդներում:
1982 թվականին նկարահանվել է «Pringles» չիփսերի գովազդում:
Հետաքրքրական է, որ «Տրոյա» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա վնասել է աքիլեսյան գարշապարը:
Նույն «Տրոյա» ֆիլմի նկարահանումների ժամանակ ստիպված էր հրաժարվել ծխելուց: Ինչպես դերասանն է խոստովանում` դա ամենասարսափելի բանն է, որ երբևէ ստիպված է եղել ապրել:
Բրեդ Փիթը սկզբից հրաժարվել էր նկարահանվել «Միսթեր և միսիս Սմիթ» ֆիլմում, քանի որ Նիկոլ Կիդմանը նույնպես հրաժարվել էր նկարահանվել: Բայց երբ Անջելինա Ջոլին տվեց իր համաձայնությունը նկարահանվել ֆիլմում, դերասանը կրկին հաստատեց իր մասնակցությունը:
«People» ամսագրի կողմից Բրեդ Փիթը 1995 և 2000 թվականներին հռչակվել է մոլորակի ամենասեքսուալ տղամարդը:
Բրեդ Փիթը 4 անգամ նոմինացվել է Օսկարի, բայց չի ստացել այն: «Ես չափից դուրս շատ եմ աշխատում կինոյում, որպեսզի չհասկանամ, որ Օսկարը բախտի բան է: Եթե հաղթեցիր, վայելիր հաղթանակդ, եթե ոչ` մոռացիր: Ինձ համար կարևոր է, որ ես հպարտանամ այս կամ այն ֆիլմում իմ աշխատանքով»,- խոստովանում է դերասանը:
«50 տարեկանը թոշակառուների տարիքն է»,- մի քանի տարի առաջ ասել է Բրեդ Փիթը` ասելով, որ կդադարի նկարահանվել ֆիլմերում և կզբաղվի պրոդյուսերական և ճարտարապետական գործունեությամբ:
Աղբյուրը՝ Mari Love