Անցնող տարվա ընթացքում ոչ մի դրական փոփոխություն չեմ տեսնում: Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` անցնող տարվա գործունեությանը, YerevanNews.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, թե դրական առաջընթացի դեպքում կլուծվեր առաջին հերթին տրանսպորտի ուղեվարձի խնդիրը: «Տրանսպորտի խնդիրը լուծվա՞ծ է, ո՛չ, էլ ինչի մասին է խոսքը», - նշեց նա:
ՀԱԿ անդամի խոսքերով, Երևանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց վրա քաղաքապետը ոչ մի ուշադրություն չի դարձնում: Որպես օրինակ, նա բերեց ապօրինի շինարարությունները, հատկապես` Սայաթ Նովա 10, 12 շենքերի բակում տեղի ունեցողը, Կոմիտաս 5-ինը:
Ոչ մի դրական տեղաշարժ կամ քաղաքապետի գործունեության դրական կողմեր Վահագն Խաչատրյանն այդպես էլ մտաբերել չկարողացավ: