«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր ներմուծելու, արտահանելու եւ մանրածախ առեւտրի գործունեության իրականացման լիցենզիայից զրկել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին։ Այս մասին կառավարության որոշման նախագիծն արդեն ընդգրկվել է այսօր կայանալիք կառավարության նիստի օրակարգում։ Այն ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ Դերոն։

Այս որոշման նախագիծն ուշագրավ է այն առումով որ «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կապվում է հայտնի գործարար` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը։ Հիշեցնենք, որ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր ներմուծելու, արտահանելու եւ վաճառելու լիցենզիան նշված ընկերությանը տրվել էր 2012թ. դեկտեմբերին՝ մեկ տարի առաջ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում