Բաքվում այսօր իր աշխատանքներն է ավարտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով երկօրյա ռազմական երկխոսություն: Նիստի ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջև ռազմական և ռազմա-տեխնիկական, ինչպես նաև կադրերի վերապատրաստման ոլորտներում համագործակցության հարցեր:
Ինչպես Независимая Газета-ին է հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մոտ կանգնած աղբյուրը, թուրքական կառավարության պատվիրակությունը, որի մեջ մտնում են զինված ուժերի գլխավոր շտաբի, ազգային անվտանգության նախարարության և այդ երկրի այլ համակարգերի ներկայացուցիչներ, գլխավորում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի սկզբունքների և նախագծերի համակարգի ղեկավար, գեներալ-գնդապետ Ալփարսլան Էրդողանը:
Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով ռազմական երկխոսությունը անց է կացվում ամեն տարի սկսած 2007 թվականից:
Մինչ այդ համագործակցությունը երկու երկրների միջև իրականացվում էր պայմանագրային հիմունքի վրա, որը ընդգրկում է ռազմական համագործակցության տարբեր ոլորտներ, ինչպիսիք են ռազմական կրթությունը, ռազմական օժանդակությունը, զենքի և զինամթերքի մատակարարում, զենքի համատեղ արտադրություն: Իհարկե ինչպես նշում են որոշ փորձագետներ այս համագործակցությունը դեռևս իր գագաթնակետին չի հասել: Փորձագետ Խաթամ Ջաբարլըի կարծիքով չնայած հաստատված սերտ կապերին մինչ այժմ չի ստորագրվել պաշտպանության մասին լայնամասշտաբ պայմանագիր,որը կարելի է համարել լուրջ ռազմավարական բացթողում երկուսի կողմից էլ:
Փորձագետի կարծիքով, եթե Բաքվի և Անկարայի միջև ռազմական երկխոսությունը կարող է հանգեցնել այնպիսի փաստաթղթի ստորագրման, ինչպիսին է 1995 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված ՀԱՊԿ համաձայնագիրը, մեծ է հավանականությունը, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը էականորեն կփոխվի:
Պետք է նշել, որ 2010 թվականի օգոստոսի 16-ին ստորագրվեց համաձայնագիր «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին»: Սակայն, ինչպես նշում է փորձագետը, այդ համաձայնագիրը բավարար չէ այնպիսի ոլորտների համար, ինչպիսին է անվտանգությունը և պաշտպանությունը, քանի որ տվյալ համաձայնագրով նշվում է միայն անվտանգության ոլորտում պետությունների միջև համագործակցության ընդհանուր սահմանները: Դեռևս Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է միայն ռազմական արտադրության վաճառքի, ռազմական հետախուզության, համատեղ զորավարժությունների, համատեղ հրթիռների և տիեզերական տեխնոլոգիաների արտադրության ոլորտներով:
Միաժամանակ Թուրքիան Ռուսաստանից և Իսրայելից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինամթերքի և ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարողներից մեկն է: Օրինակ եկող տարի Անկարան սկսելու է Ադրբեջանին մատակարարել Т-155 Firtina 36 ինքնագնաց հաուբիցների մատակարարում: Բացի հաուբիցները Բաքուն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաև թուրքական ռազմական Т-129 АТАК ուղղաթիռների նկատմամբ: