Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հանդես է եկել ամփոփոիչ մամլո-կենֆերանսով:

Լրագրողների կողմից տրված առաջին հարցը վերաբերվել է Մոսկվայում ստորագրված Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրին:
Итоги ամսագիր թղթակիցը հարցրել է.«Վլադիրմիր Վլադիմիրովիչ, Դուք նախկինում բազմիցս նշել եք, որ բավական է սուբսիդավորել Ուկրաինայի տնտեսությունը: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել այսպիսի առատաձեռնությունը Ուկրաինայի նկատմամբ այժմ, և արդյոք սպասու՞մ եք Ուկրաինայի կողմից պատասխանի: Այսինքն` ինչպիսի՞ տնտեսական և գուցե նաև քաղաքական երաշխիքներով է Ռուսաստանը այսպիսի օժանդակություն ցույց տալիս և արդյոք դրանց մեջ մտնու՞մ է Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային Միությանը»:

УНИАН-ի թղթակիցը հարցրել է. «Դուք երեք տարի Ուկրաինային խեղդում էիք գազի գնով, իսկ այժմ միանգամից ցածրացնում եք, արդյոք դա նշանակում է, որ գազի գինը եղբայրական չի եղել և Ուկրաինայի համար բա՞րձր է եղել: Այդ 15 միլիարդը Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու համար է տրամադրված, և ինչքա՞ն եք դուք պատրաստ տրամադրել, որպեսզի Ուկրաինան հրաժարվի վերջնականապես նայել Եվրոպայի ուղղությամբ»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախ ընդհատել է լրագրողի հարցը և հարցրել, իսկ ինչքա՞ն է ձեզ պետք, իսկ այնուհետև շարունակել և պատասխանել.

«Մենք հաճախ օգտագործում ենք «եղբայրական երկիր, եղբայրական ազգ» արտահայտությունը: Եթե մենք ասում ենք եղբայրական ազգ և եղբայրական երկիր, ապա մենք նրա հետ պետք է վերաբերվենք` որպես մերձավոր բարեկամի, և օգնենք ուկրաինական ազգին»,- նշել է Պուտինը և ավելացրել.

«Մենք ակտիվ աշխատել ենք Ուկրաինայի նախկին կառավարության հետ, որը գլխավորում էր Տիմոշենկոն: Ընդ որում` նրա կառավարությունն է ստորագրել գազի պայմանագիր: Ես գտնում էի և գտնում եմ, որ այն տնտեսապես հիմնավորված է: Գնի բանաձևը այնպիսին է, ինչպիսին Եվրոպայում մեր բոլոր սպառողների համար: Պետք չէ ոչ մի բան հորինել: Ոչ մեկ ոչ մեկի չի խեղդել: Շատերը, այդ թվում` նաև Ուկրաինայում ասում են. «Եթե մենք ցանկանում ենք անկախ լինել, ապա դրա համար պետք է վճարել»:

«Ինչու՞ ենք այսօր մենք գնում այս փոփոխություններին գործարքում: Ինչու՞ ենք տրամադրում վարկեր: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է սուբսիդավորել ուկրաինական տնտեսությունը, թող դա անի իր հաշվին: Պետք չէ դիմել երրորդ պետություններին, որպեսզի իջեցնեն գազի գները»,- նշել է Պուտինը: