ՀՀ Կառավարությունը արձակագիր Լևոն Խեչոյանի և ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանի բուժման համար գումար կտրամադրի:

Նման որոշում այսօր ընդունեց այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համաձայն կառավարության որոշման, արձակագիր Լևոն Խեչոյանին կտրամադրվի 20000, իսկ Արմեն Մազմանյանին՝ 10000 Եվրոյին համապատասխան ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել էր: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լեւոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: