Երկու օրից օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով բարձրանալու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նախարարը խոսելով Երևան քաղաքի փողոցների մաքրման աշխատանքների մասին, նշեց, որ ԱԻՆ-ը Երևանի քաղաքապետարանի հետ միասին աշխատանքներ են իրականացնում փողոցների մաքրման հարցում և ունեն համապատասխան բոլոր տեխնիկաները՝ քաղաքը մաքրելու համար:
«Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին նունպես աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Արմեն Երիցյանը:
Հարցին, թե արդյո՞ք նախարարը շրջում է Երևանի մայթերով և ինչպես կգնահատի մաքրման աշխատանքները, Արմեն Երիցյանը պատասխանեց.
«Կարող էր ավելի լավ լինել: Իհարկե շրջել եմ և միշտ շրջում եմ քաղաքով, ընդհանուր առմամբ ես այլ գործառույթներ եմ իրականացնում, իսկ այդ հարցը կարող եք ուղղել Երևանի քաղաքապետարանին» :
Լրագրողի այն դիտարկմանը, թե փաստորեն «Ավելի լավ Երևանո՞ւմ» չենք ապրում, Արմեն Երիցյանը կիսակատակ պատասխանեց. «Ես ժամանակին ձեզ ասել եմ, ընտրեիք կտեսնեիք»: