Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն արդեն լավ է: Այսօր նա ժամանել էր Ազգային ժողովի նիստին: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ այս օրերին այդքան քննարկվող կոկորդիլոսի մսի վաճառքին.

«Եթե սիրում են, թող ուտեն: Ազգեր կան էշու միս են ուտում, ձիու միս են ուտում, ես ի՞նչ իմանամ»,- ասաց նա:

Նկատենք, որ գեներալն այս օրերին բուժման նպատակով արտերկրում էր: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև առողջական վիճակից.
«Ինձ զգում եմ շատ ուժեղ, շատ լավ, ձեզնից մեկը չի պսակվու՞մ գամ պարեմ, ուրախանամ»,- արձագանքեց նա:
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե այլևս չի ղեկավարելու Երկրապահ կամավորների միությունը, Մանվել Գրիգորյանը ասաց.

«Երկրապահն է որոշում, թե ով ա լինելու, ով՝ չէ: Էդ լուրեր պտտեցնողները «էշյակ դերևյաննի են»»:

Համոզվա՞ծ եք, որ վարչությունը Ձեզ է ընտրելու հարցին նա պատասխանեց. «Այո, ոչ թե համոզված եմ, այլ տենց էլ կա: Ոնց որ ձեր տունը քո պապան քեզ չճանաչի»: