ՄԻՊ-ի զեկույցը տարվա երևույթ կարող ենք համարել, որը բոլորիս մտածելու տեղիք տվեց:

Այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ զեկույցին, իր տեսակետն արտահայտեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է անել դատավորների հանդեպ վստահության բարձրացման համար:
«Այս զեկույցը կարդալիս մտածում եմ, թե բոլոր դատավորները սրիկաներ են, իսկ ես էլ նրանց շեֆն եմ»,- նշեց նախարարը:

Հրայր Թովմասյանի խոսքերով, եթե ինքը լիներ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի փոխարեն, ապա նման զեկույց չէր հրապարակի, քանի որ այդ զեկույցը վնասում է նաև հենց ՄԻՊ-ին:

«Դա մտահոգ մարդու զեկույց է, սակայն այնպես չէ, որ ճիշտ ճանապարհով է գնալու կամ խնդիրներ են լինելու»,- Թովմասյանը նաև նշեց, որ զեկույցում նշված բոլոր թերությունները վերացնելու համար մեզ պետք է դատավորների վերապատրաստման արդյունավետ համակարգ: