Այսօր Աժ նիստի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ պետք է ներկա լիներ ոչ թե էներեգետիկայի նախարարն, այլ, ինչպես բնութագրեց Զոհրաբյանը, այս վասալային համաձայնագրերի իրական պատասխանատուն՝ ՀՀ վարչապետը:

Զոհրաբյանի գնահատմամբ՝ Հայաստանի կատավարությունը Գազպրոմի հետ վարել է անարժանապատիվ քաղաքականություն:
«Եթե չես հարգում քո երկիրը, քո երկրի իշխանոթյանը, ապա դու որևէ իրավունք չունես որևէ այլ երևկրից պահանջելու, որպեսզի տվյալ երկիրը հարգի քեզ և քեզ հետ կնքի ոչ թե վասալայի, այլ ռազմավարական գործընկերոջ պայմանագիր: Գազի այս ողջ ընթացքն ընթացել է ստի, կեղծիքի, ստվերային գործարքների արդյունքում: Տեղի է ունեցել հանցավոր գործարք ՀՀ քաղաքացու թիկունքում: Ամենաաբսուրդն ասվածներից այն է, որ այո չկա որևէ փաստաթուղթ, որովհետև մենք բանավոր ենք խոսել: Ես հիմա ուզում եմ հասկանալ՝ ՀՀ պետությու՞ն է, թե՞ սխոդկա, որտեղ կառավարությունը իրեն կարող է թույլ տալ խոսել ՌԴ-ի գազպրոմի հետ և բանավոր խոսացածի արդյունքում ՀՀ քաղաքացուն նվիրել 300 մլն դրամի պարտք»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով նաև, որ ինքը չի հասկանում, թե ինչու դա չի ձևակերպվել՝ որպես արտաքին պարտք և որտեղ է արտացոլված եղել այդ պարտքը:
«Սա ուղղակի հանցավոր համաձայնություն է: Ես չէի ցանկանա, որ Արմեն Մովսիսյանը միայնակ մտներ այս հանցավոր համաձայնության տակ, որովհետև մեկ օր իրական պատասխանատուն կրելու է իր պատիժը»,- նշեց Զոհրաբյանը: