ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր եջում գրառում է կատարել, որում ներկայացնում է իր առողջական վիճակը:

Պարույր Հայրիկյանը մասնավորապես գրել է.«Բարեկամներ,

«Կարմիր Խաչի»  հիվանդանոցում եմ․ խնդրում եմ այցելութեան չգալ։ Փորձում ենք վերականգնուել՝ օրեկան 7-8 միջոցառում։ Ես դեռ շատ հեռու եմ ինքս ինձնից՝ անցեալում եղածիս 10, առավելագոյնը՝ 20 տոկոս։ Մտադիր եմ կիրառել իմ իմացածը․․․ եթէ կարղանամ։ 

Մահափորձը յետաքննողները իրենց տարօրինակ են պահում․ կատարողներին բացահայտնել են բայց ոչ մի առաջընթաց։ Երեւի բավարար անկախութիւն չունեն։ Դա կարող է նաեւ վտանգավոր լինել․․․»: