Այսօր կառավարությունում տեղի ունեցավ նիստ, որի ժամանակ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյան կառավարությանը ներկայացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի և Արմավիր քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումները:
Գործադիրն ընդունեց Շիրակի մարզպետի հրաժարականը, սակայն Արմավիրի քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ Վաչե Տերտերյաննը Կառավարությանն ասաց, որ հրաժարականի դիմումում Խլղաթյանի առաջ քաշած պատճառաբանությունները հիմք չեն հանդիսանում, որպեսզի նրան ազատեն զբաղեցրած պաշտոնից ու առաջարկեց, որպեսզի դիմումը չընդունվի:
Կառավարության ղեկավարն էլ որոշեց, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին չազատել զբաղեցրած պաշտոնից: