Այսօր ԱԺ նիստի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ով ներկայացրեց 2014 թվականի պետբյուջեում առկա փոփոխությունները, և թե ինչպես դրանք կազդեն Երևանի և ՏԻՄ-երի վրա, ինչի հետ կապված Արծվիկ Մինասյանը նկատեց, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի գումարը ֆինանսական գործարք է ենթադրում, ինչով էլ ոտնահրվում են ՏԻՄ-ի օրենքով երաշխավորված իրավունքները:
«Ինչո՞վ է Երևան համայնքը մեղավոր այն բանում, որ կառավարությունը նման գործարք է կատարում, և ինչո՞վ եք երաշխավորում, որ 20 մլն-ի մուտ գումարը կմտնի Երևան»,- հարցրեց Մինասյանը:
Ի պատասխան այս հարցի՝ Դավիթ Սարգսյանը նշեց, որ «ՀայՌուսգազարդը» գործունեություն չի ծավալում միայն Երևանում, դա արվում է նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում:
«Բոլոր համայնքները, նաև Երևանի բնակիչները հնարավորություն կունենան չբարձրացված գներով գազ ստանալ: Իսկ 2014 թվականին բյուջետայինի վրա դա չի ազդի»:
Դավիթ Սարգսյանը նաև հայտնեց, որ պետք է լիներ 270 դոլար, սակայն այս փաթեթի արդյունքում 189 դոլար է: