Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Էներգետիկայի ոլորտի մասնագետ չեմ, մասնագետ չեն նաև այս թեմայով ինքնադրսևորվող որոշ գործիչներ:
Քաղաքական գործիչ եմ, երևի ավելի մեծ հիմնավորումներով, քան այսօր գալա-համերգ տված շատուշատ "ընդդիմախոսներ":
Շատ լավ հասկանում եմ էներգիտակայի ազդեցությունը քաղաքականության, մասնավորապեսч տարածաշրջանային և միջազգային քաղաքականաության վրա:
Եվ այսպես:
Հայ իրականության մեջ խորհրդարանը երբեք ավելի "հյուսիսային" ոչ իշխանական ներկայացուցչություն չի ունեցել, քան հինգերորդ գումարմանն է:
Աչքիս դեմն են այն տեսարանները, երբ սույն "պետականասեր սյուզերենները" ամեն պատեհ ու անպատեհ առիթով որսում են ռուսական չինովնիկների ժպիտները, բարևները, ձեռքսեղմումները, չխնայելով դրա համար և ոչ մի միջոց (բառիս բոլոր իմաստներով):
Այսօր էլ խորհրդարանում, "ռիսկ չանելով" խոսել Ռուսաստանի, յուր իշխանությունների "գազային դիվանագիտության" դեմ, մեր գործընկերները հերթական անգամ կրկնեցին իրենց "հերոսությունը"` քննադատելով մեզ և խոսելով բացառապես ՀՀ Կառավարոթյան դեմ:
Հատկանշական է, որ տարերքի մեջ ընկնելով , այդ "սուրբ" գործի համար ՀՀ ԱԺ ԵՎՐԱինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սատարեց անգամ Վ. Յանուկովիչին` Տիմոշենկոյին բանտարկելու գործում (հիշեցնեմ, որ ողջ Եվրոպան առ այսօր ոտքի է կանգնել այս հարցով):
Ցավում եմ, շատ եմ ցավում, որ ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի` ծակոտիները ավելի շատ են քան բովանդակությունը: