Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինն որոշում է ընդունել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, գրում է Փաստինֆո-ն:
Քննչական մարմնում նյութեր էին նախապատրաստվում երկու բաղադրիչով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատական նիստի ժամանակ գործով վկա Վարդան Ղուկասյանի կողմից ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի հասցեին սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ անելու և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ:
Մանրամասները` այստեղ: