Արքայազն Հարրին (ամբողջական անունը Հենրի Չարլզ Ալբերտ Դևիդ Մաունտբետտեն-Վինդզոր) ծնվել է 1984թ.-ին Լոնդոնում: Չնայած, որ նա արքայական ընտանիքի անդամ է, նրա անունը բազմիցս կապվել է տարբեր սկանդալների և տհաճ պատմությունների հետ:
Այսքան տհաճություններից հետո, այնուամենայնիվ, արքայազն Հարրին Մեծ Բրիտանիայի ամենացանկալի փեսացուներից մեկն է:
Այս հոդվածում եկեք վերհիշենք արքայազնին և նրա ընկերուհիներին, ովքեր այդքա՜ն սպասում էին նրանից ամուսնության առաջարկություն ստանալուն:
Ամենակարճ և ոչինչ չպարտադրող սիրավեպը արքայազնը ունեցել է այն խանութի վաճառողուհու հետ, որը գտնվում էր նրա համալսարանի մոտ: Թեև աղջիկը հասկանում էր իրավիճակի ողջ լրջությունը, սակայն նա պատրաստ չէր ներկայանալ հասարակությանը: Երիտասարդները շուտով բաժանվեցին:
Արքայազնի երկրոդ սիրավեպը Քեյթ Միդլթոնի քրոջ՝ Պիպայի հետ էր: Նրանց մասին միանգամից սկսեցին խոսել այն դեպքից հետո, երբ նրանք երկուսով հայտնվեցին Ուիլյամի և Քեյթի ամուսնությանը նվիրված միջոցառմանը: Զույգը շատ ազատ էր իրեն պահում, անընդհատ ինչ-որ տեղ էին հեռանում և բացահայտ սեթևեթում էին միմյանց հետ:
Ամենաերկար սիրավեպը արքայազն ունեցել է մեծահարուստ աղջիկ Չելսի Դեյվիի հետ: Նրա հետ Հարրին ծանոթ էր դեռ մանկուց, բայց սկսեց հանդիպել միայն 2004թ.-ից: Դրանից հետո նրանք բազմիցս բաժանվել և կրկին միացել են: Սակայն զույգի վերջնական բաժանությունը տեղի ունեցավ 2010թ.-ին, երբ աղջիկը կտրականապես հրաժարվեց միանալ թագավորական ընտանիքին:
Չելսիից հետո արքայազնին գայթակղել էր արիստոկրատուհի Լաուրա Ջարեդ Լին: Աղջկա հետ Հարրին հանդիպել է Իթոնում սովորելու տարիներին: Թագավորական ընտանիքի ներկայացուցիչների խոսքերով՝ արքայազնը իրոք սիրահարվել էր: Սակայն Լորան մերժեց նրան և կոտրեց նրա սիրտը:
Նրանից հետո Հարրին սփոփանք գտավ մոդել Ֆլորենս Բրուդենել-Բրյուսի գրկում:
Բայց այդ սիրավեպը, ինչպես նաև սիրավեպերը հեռուստահաղորդավարուհի Քերոն Ֆլեկի, Աստրիդ Հարբորդի, մեծահարուստ Քեթրինի, գեղեցկուհի Ֆիրն Կոտտոնի, սքանչելի շիկահեր Կամիլա Ռոմեստրանդի հետ, շատ շուտ է ավարտվել: Բոլոր նրանց հետ Հարրին հիասքանչ ժամանակ էր անցկացնում, բայց ոչ մեկին ամուսնության առաջարկություն չէր անում:
Քերոն Ֆլեկ
Նատալի Պինկեմ
Աստրիդ Հարբորդ
Հարրիի սրտի ևս մեկ թեկնածու դարձել է 20-ամյա մոդել Կարա Դելևինը: Հարրին և Կարան միասին են եղել բազմաթիվ միջոցառումների, որոնց ժամանակ հաճախակի առանձնանում էին և բռնվում պապարացիների կողմից: Սակայն Եղիսաբեթ II-ի թոռան այս հետաքրքրությունից նույնպես ոչինչ չստացվեց:
Ներկայումս արքայազնի ընկերուհին Կրեսսիդե Բոնասն է, բայց արդյո՞ք այսքան սիրառատ արքայազնը ամուսնության առաջարկություն կանի. դա դեռևս հարց է:
Աղբյուր` Ավելին քան փաստեր