«Երեկ «Հայկական ժամանակը» տեղեկություն է ստացել, ոք Դիլիջանի բժշկական կենտրոնը փակվել է` պետական կարգավիճակ ունեցող հիմնարկությունից վերածվելով մասնավորի։

Ըստ անանուն աղբյուրի, կենտրոնի սեփականատերերն են առողջապահության նախկին նախարար, «Էրեբունի» ԲԿ սեփականատեր Հարություն Քուշկյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։

Տեղի ունեցած փոփոխության մասին անգամ հիվանդանոցի աշխատակազմը հստակ ոչինչ չգիտի։ Սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ շուտով տեղի է ունենալու բժշկական կենտրոնի տնօրենի փոփոխություն։ Սպասվում է, որ հիվանդանոցը ղեկավարելու է «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը։
Երեկ Հարություն Քուշկյանը հրաժարվեց պատասխանել այս տեղեկությունները ճշտող մեր հարցերին` խորհուրդ տալով այսօր դիմել իր մամուլի խոսնակին»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։