Տոնածառ գնելուց առաջ մտածեք, թե այն որտեղ եք դնելու: Կարևոր է, որ այն չխանգարի հյուրերի անցուդարձին և հեռու լինի ջեռուցման համակարգերից: Եթե ցանկանում եք գնել բարձր տոնածառ, պետք է առաջին հերթին չափել տանիքի բարձրությունը:

Տոնածառ ավելի հեշտ է ընտրել առավոտյան, քանի որ այդ դեպքում հնարավոր է ուսումնասիրել ծառը բոլոր կողմերից: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք եղևնու բնին:

Այն պետք է լինի մաքուր, չբորբոսնած, ինչպես նաև զերծ մեխանիկական վնասվածքներից:
Փշատերևները պետք է լինեն բնական վառ գույնի, իսկ դեղնած կամ մոխրագույն երանգը նշանակում է, որ ծառը ինչ-որ հիվանդություն ունի: Նրանց դեղին գույնը նշանակում է, որ այն ավելի շուտ է կտրվել և ավելի քիչ կծառայի:

Եթե նուրբ ճյուղերը դյուրաբեկ են, դա նշանակում է, որ ծառը չոր է և երկար կյանք չի ունենա: Ընդհակառակը եթե ճյուղերը ճկվում են, սակայն չեն ջարդվում, նշանակում է, որ եղևնին վերջերս են կտրել:

Կարելի է ստուգել նաև փշատերևների ամրությունը: Դրանք կարելի է նրբորեն սեղմել բռունցքի մեջ և տեսնել դրանք կփշրվեն, թե ոչ: Կարելի է վերցնել ծառը և թեթևակի հարվածել գետնեին, վաղուց կտրված ծառից վրայից կսկսեն ընկնել փշատերևները:
Փշատերևը քսեք մատների արանքում, եթե մնա յուրահատուկ հոտ և թեթև յուղայնություն, դա ևս մեկ ապացույց է, որ ծառը նոր են կտրել:

Եթե չեք ցանկանում հրաժարվել կանաչ գեղեցկուհուց ամանորյա տոներից հետո, ապա կարելի է եղևնին ձեռք բերել հատուկ կոնտեյների մեջ: Այն կարելի է տնկել հողամասում: Այդպիսի եղևնի գնելիս պետք է ուշադրություն դարձնել արմատին, որը հողի հետ պետք է մեկ ամբողջ զանգված կազմի, որը հեշտությամբ դուրս է գալիս: Եթե եղևնին վաճառքից առաջ են տեղադրել կոնտեյներում, ապա այն կլինի մասնատված, մաքուր, առանց հողի:

Նոր Տարվա ևս մեկ հետաքրքիր գաղափար է կենդանի եղևնու վարձակալությունը: Դրա սկզբունքը կայանում է նրանում, որ դուք ընտրում եք վարձակալության կենդանի ծառ, որը տեղադրված է հողում, իսկ այնուհետև այն վերադարձնում եք հետ տոներից հետո և այն կրկին տնկվում է: Այսպիսի գաղափարը գործում է հաջողությամբ Ամերիկայում:
Եթե դուք եղևնին գնում եք, այն զարդարելուց մի քանի օր առաջ, ապա այն պետք է պահպանել պատշգամբում: Լավ կլինի այն տեղադրել ջրով դույլի մեջ, որտեղ կարելի է ավելացնել ասպիրինի դեղահաբ և մեկ թեյի գդալ շաքարավազ:
Բնից երկու սանտիմետր կտրեք մինչև եղևնին տեղադրելը, քանի որ այն թույլ կտա եղևնուն ավելի լավ ներքաշել խոնավությունը: Կտրվածքը պետք է անել ուղիղ անկյան տակ: Այն V-աձև մի կտրեք, քանի որ կսկսի ավելի վատ ներքաշել ջուրը:

Եղևնին պետք է ազատել ներքևի ճյուղերից և մաքրել կեղևից, որպեսզի այն ավելի հեշտությամբ ջուրը քաշի:
Վերջին խորհուրդը.մի ծանրաբեռնեք եղևնին: Այն ավելի լավ է զարդարել թեթև լույսերով, քանի որ դրանք ավելի քիչ ջերմություն են առաջացնում և ծառը ավելի դանդաղ է վառվում: