Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երկուշաբթի օրը կգումարի իր հերթական նիստը:

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն,   հերթական ուսումնասիրությունը վերաբերում է տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին:

Մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը՝ պարզելու, թե որքանով են բարեխիղճ աշխատում վերջինները և որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ որոշումները կհրապարկվեն երկուշաբթի՝ ՏՄՊՊՀ-ի նիստում