Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համազորային բանակ ստեղծելու մասին,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով նախագահի կայքը: Բանակի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը, որը նախկինում զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության ընդհանուր զորքերի կորպուսի հրամանատարի պաշտոնը:
Մեկ այլ հրամանագրով պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալ է նշանակվել գեներալ-մայոր Գորխմազ Գարաևը, որը կատարելու է նաև ՊՆ-ի նյութա-տեխնիկական ապահովման վարչության պետի պարտականությունները:

Դավիթ Սոֆիյան