ԱԺ նիստերի դահլիճում լարված իրավիճակ է:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու քվեարկություն գազային պայմանագրերի վավերացման հարցով:
Դրսում հավաքվել են մի խումբ ՀՀ քաղաքացիներ, ովքեր բողոքի ցույցի են դուրս եկել արտահերթ նիստի շրջանակներում կայանալիք Հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման հարցի շուրջ քվեարկության կապակցությամբ:
ԱԺ նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարման կարգի իրավունքով իր ելույթում ասաց, որ այս պահին ԱԺ դիմաց լարված իրավիճակ է և կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել:
«Ովքեր կքվեարկեն կողմ, հայտարարում եմ, որ նրանք դավաճաններ են»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանը անջատեց Զարուհի Փոստանջյանի խոսափողը և հայտարարեց, որ այն ելույթները, որոնք վարման կարգի վերաբերյալ չեն լինի, ապա խոսափողները կանջատվեն: