Արդեն հայտնել էինք, որ ԱԺ-ում լարված իրավիճակ է:

Այս պահին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաև ԱԺ-ի լրագրողները:

Նրանք «Դեմ ենք» պաստառներով կանգնել են ԱԺ պատգամավորների դիմաց և քվեարկողներին հորոդորում են դեմ քվեարկել Հայ-ռուսական համաձայնագրերի վավերացմանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը իր ելույթում հայտնեց, որ դադարեցնեն ակցիան և լրագրողները նիստերի դահլիճից իրենց պաստառներով դուրս գան:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ 20րոպե ընդմիջում պահանջեց:
Այս պահին ԱԺ-ում ընդմիջում է: