Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովն իր այսօրվա նիստում տաքսի ծառայություն իրականացնող 16 ընկերությունների խիստ նկատողություն ու նախազգուշացում  է տվել: Խնդիրը նրանում է, որ թեև ծառայությունների նվազագույն պարտադիր վճարը սահմանված է եղել 600 դրամ, ինչը 1 կմ-ը 100 դրամ արժենալու դեպքում պետք է վերաբերի առաջին 6 կմ-ին, սակայն պարզվել է, որ արդեն 2.1 կամ 4.21 կմ-ից հաշվիչը 100 դրամով ավելացնում է գումարը:

Օրինախախտ  ընկերություններն են՝ «Փինկ», «Տաքսի Պրեստիժ», «Տաքսի Մանանդ», «Տաքսի Դե Լյուքս Սիթի», «Այգեձոր», «Մեծն Կայզեր», «Հույսի Քարավան», «Զոլոտոյ Դյուկ» «Հ.Ա.Ս.Գ. Տրանս», «Կապոլլո», «Խասուրո Գրուպ», «Էդ Ընդ Էմի», «Զեթ Ընդ Զեթ», «Գոլդուեյ», «Արեգ-Նարեկ», ԱՁՎ. Հովհաննիսյան: