Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի Թյուկսբերի ոչ մեծ քաղաքի բնակիչներին, ովքեր ուրբաթ օրը այցելել են Walmart հիպերմարկետ Սուրբծննդյան գնումների համար, մեծ անակնկալ է սպասվել: Խանութում նրանք հանդիպել են R’n’B երաժշտության թագուհի Բեյոնսեին, ով այդտեղ, ինչպես մյուսները այցելել է Սուրբ ծնունդի կապակցությամբ նվերներ գնելու:
Բեյոնսեն շփվել է տեղի բնակիչների հետ և առատաձեռն նվեր կատարել նրանց: Աստղը հայտարարել է, որ պատրաստ է խանութում ներկա գտնվողների գնումներից 50 դոլարն անձամբ վճարել:
«Բոլոր նրանց համար, ովքեր այժմ գտնվում են խանութում Սուրբ Ծնունդի նվերների արժեքի առաջին 50 դոլարը վճարում եմ ես»,- հայտարարել է Բեյոնսեն:
Նրա առատաձեռնությունից օգտվել է 750 մարդ: Ընդհանուր առմամբ Բեյոնսեն ծախսել է 37.5 հազար դոլար: Անձամբ R’n’B թագուհին գնել է տիկնիկ իր դստեր Բլյու Այվա Քարթերի համար: Այս մասին հաղորդում է Boston.com-ը: