Մինչև դեկտեմբերի 20-ի տվյալներով Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում զոհերի թիվը կազմել է 79 մարդ, իսկ 96-ը` վիրավորվել կամ ստացել են մարմնական վնասվածքներ:
Այս մասին նշվում է «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնի հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է Contact.az-ը:
10 զինծառայող սպանվել է թշնամու գնդակից, իսկ 69-ը ոչ ռազմական պայմաններում:
Մարտի երկուսին չբացահայտված պայմաններում մահացել է Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի ուսանող Ռագիլ Ամիկիշիևը:
9 մարդ մահացել է դժբախտ պատահարների արդյունքում (խեղդվել են, ընկել են բարձրությունից, հոսանքի հարվածից), 14 մարդ դարձել է ավտովթարի զոհ, 3-ը` ուղղաթիռի վթարի, 3-ը մահացել է չբացահայտված պայմաններում, 3-ը սպանվել է քաղաքացիների կողմից, 6-ը` ոչ կանոնադրական փոխհարաբերություններում, 13-ը մահացել է հիվանդություններից, 16-ը` ինքնասպանություն են գործել: