Լոնդոնում կայացել է NME երաժշտական ամսագրի մրցանակաբաշխությունը: «Տարվա հերոս» է ճանաչվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա առաջ է անցել ռուսական Pussy Riot խմբից: Գրում է «Взгляд»-ը:
Pussy Riot խումբը առաջադրվել էր երկու անվանակարգերում, սակայն ոչ մեկում չի հաղթել: «Տարվա երաժշտական պահ» անվանակարգում նրանից առաջ է անցել 2012 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
NME մրցանակաբաշխության լորեատների ցուցակում են եղել նաև Rolling Stones ռոք խումբը, երգչոհի Ֆլորենց Ուելչը, Arctic Monkeys, The Killers և The Macabees խմբերը: