Վաղը ՀՀ սպորտի և երիտարասարդության նախարարությունը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում անցկացնելու է Հայաստանի լավագույն տասը մարզիկների» մեծարման երեկոն:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս հրավիրված է նախարարության միջոցառմանը:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սյուզի Բադոյանը:

Վերջինս հայտնեց, որ միջոցառումը մասշտաբներով շատ մեծ է լինելու, հրավիրված են ավելի քան 550 մարդ, մասնակցելու են մարզաշխարհի ներկայացուցիչներ, ֆեդերացիաների ղեկավարներ, մարզական կառույցի ղեկավարներ: Բացի մարզաշխարհի ներկայացուցիչներից, ներկա կլինեն նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ:

Հարցին, թե արդյո՞ք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրված է միջոցառմանը, Սյուզի Բադոյանն ասաց.

«ՀԱՕԿ-ը, ի դեմս Գագիկ Ծառուկյանի հրավիրված է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից, իսկ ներկա կլինի թե ոչ՝ կիմանանք վաղը»:
YerevanNews.am-ի տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը կմասնակցի Յուրի Վարդանյանի կողմից կազմակերպած միջոցառմանը:

Բացի ՀԱՕԿ նախագահից, մեր տեղեկություններով մարզական միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք միջոցառմանը մասնակցող պետական բարձրաստիճան պաշտոնյանները ևս նվերներ կհանձնեն մեր մարզիկներին, Սյուզի Բադոյանը պատասխանեց, որ այդ մասին միայն վաղը կիմանանք:

Ի դեպ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վաղվա միջոցառմանը մեծ շոու և համերգային ծրագիր է նախատեսված և ըստ Սյուզի Բադոյանի, նախարարությունն ամեն ինչ արել է, որ մարզիկների մեծարման երեկոն շատ գեղեցիկ լինի:
Նշենք, որ այսօր էլ մարզիկների մեծարման երեկո է կազմակերպել Հայաստանի ֆուդբոլի ֆեդերացիան, վաղը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, իսկ մյուս օրը՝ ՀԱՕԿ-ը:

YerevanNews.am-ի տեղեկություններով, այս երեք սպորտային միջոցառումներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա չի լինի:

Նշենք նաև, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս հրավիրել է Յուրի Վարդանյանին և Սյուզի Բադոյանի խոսքերով, նախարարն ամենայն հավանականությամբ ներկա կգտնվի ՀԱՕԿ-ի կողմից կազմակերպված մարզական միջոցառմանը: