Մերձմոսկովյան «Խիմկին» Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել Բելգորոդի «Սալյուտի» հետ և պարտվել է 1:2 հաշվով:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը չի մասնակցել հանդիպմանը:

Հաջորդ ստուգողական հանդիպումը Վալերի Պետրակովի սաները կանցկացնեն մարտի 2-ին Սանկտ-Պետերբուրգի «Պետրոտրեստի» դեմ:Աղբյուրը`ArmFootball.com: