Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, այսօր ստորագրվել է Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «ճանապարհային քարտեզը»:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Հայաստանը որոշում է կայացրել միանալ ՄՄ-ին 2013թ. սեպտեմբերին։ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում երկկողմ բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի Հայաստանը որոշել է միանալ ՄՄ-ին, իսկ հետագայում՝ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։