«Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին համարում է նախիջևանյան բանակի ստեղխումը անհիմն: Նա համարում է, որ պաշտպանունակությանը նպաստելու և Նախիջևանում տեղակայված զորամիավորման ղեկավարումը բարելավելու ուղղությամբ բերված փաստերը անլուրջ են: Այդ որոշումը կայացվել է նախագահի ռազմական հարցերով օդնական Վահիդ Ալիևի և 5-րդ կորպուսի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևի ցանկությամբ - հաղորդում է Թուրանը:
Քերեմ Մուսթաֆաևը միշտ ունեցել է հատուկ արտոնություններ և առավելապես կատարել է Վահիդ Ալիևի առաջադրանքները, հաշվի չառնելով ՊՆ-ին: Նրա խոսքերով, որ նոր բանակը ենթարկվելու է նախագահին, որպես գերագույն հրամանատարի և հավանական է մի քանի ձևական հարցերում ենթարկվի նաև ՊՆ-ին:
Այսպիսով ստեղծվում է տպավորություն, որ պաշտպանության նախարարի փոխվելու հետ կապված Մուսթաֆաևը իրեն արտոնությունները պահպանելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում և նոր նախարարին չենթարկվելու նրա ցանկությունը իրականացվում և օրինականցվում է: Փաստացի Ադրբեջանում գործելու է 2 պաշտպանության նախարարություն: Այդ որոշումը ոչ միայն չի կատարելագործում զինված ուժերի ղեկավարումը այլ նաև բարդացնում է:
Դավիթ Սոֆիյան