Երեկ երեկոյան «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանին բռնի ուժով կալանավայրից տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ:
Այս մասին քիչ առաջ YerevanNews.am-ին ասաց խմբագրության ահազանգած դատապարտյալի մայր Ռոզա Սարդարյանը:
Վերջինս հայտնեց, որ որդուն բռնի ուժով են տեղափոխել և պատճառը նրան չեն հայտնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ դատապարտյալ Արթուր Սմբատյանը քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների և կաշառք վերցնելու մասին հայտնել էր մորը և լրատվամիջոցներում նրանց անունները հրապարակվելուց հետո դատապարտյալի նկատմամբ ճնշումներ և բռնություններ են կիրառել:
Արթուր Սմբատյանի մայրը հայտնեց, որ որդին ուզում է իրեն ինքնավնասել, սպառնալով, որ նույնիսկ պատրաստ է իր մարմնի մասերից մեկը անդամահատել և ուղարկել ՀՀ նախագահին: