Հայաստանի ԱԻՆ-ում դեկտեմբերի 24-ին, ժամը 02.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ 22.58-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Նուբարաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչներ 43-ամյա Ա. Բ.-ն եւ 47-ամյա Զ. Չ.-ն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նույն օրը, ժամը 20.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ 20.10-ին թունավորման նախանշաններով Երեւանի Աճեմյան 2-րդ փակուղի տներից մեկի բակում գտնվող ավտոտանակից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել 24-ամյա Մ. Մ.-ն, եւ 25-ամյա Շ. Բ.-ն:

Բժիշկները Մ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Շ.Բ.-ինը՝ ծանր: