Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նշելով, որ օգտագործում է զուտ ՀՀԿ-ական բառապաշար` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարց ուղղեց, թե «ինչու սիկ*իր իրենք չեն անում կուսակցության ներսի հաստավիզ կազյոլներին» ու հավելելց , թե ինչին են ՀՀԿ-ին պետք Շմայսի նման պատգամավորները:
Հիշեցնենք, որ հենց նրան է վերագրվում լրագրողների հասցեին արված այս արտահայտությունը:
Գալուստ Սահակյանն ի պատասխան նկատեց , որ «մամուլի աշխատողներն էլ են հայհոյանքներ տալիս: Ինչ վերաբերում է Առաքել Մովսիսյանին, ապա Գալուստ Սահակյանը համոզված է, որ նրա երակներում ազնիվ հայի արյուն է հոսում:
«Երբ շատերը օտար լեզուներ էին սովորում, նրանք Արցախում էին, և երբ նրանք հետ դարձան, էդ հնարավորությունը չունեին»,- նշեց Գալուստ Սահակյանը և հավելեց, թե նույնն է, որ դատապարտես մեկին, ով «ղզիկի ձայնով է խոսում»:
Ինքը՝ Գալուստ Սահակյանը, իր իսկ խոստովանությամբ, հայհոյանքի շարադասությունն իր մեջ ամփոփում է և դարձնում գրական հայերեն: