Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն մարզչի» եւ «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անունները, գրում է ՀՖՖ-ն:
Արդեն հայտնի է, որ քվեարկության արդյունքներով 2013թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մրցանակաբաշխության երեկոյի ամենամեծ անակնկալը բոլոր մասնակիցների, այդ թվում եւ Հենրիխ Մխիթարյանի համար 2013թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անվան հրապարակումն էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կողմից:
Հատուկ տեսաուղերձի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահը բացում է փակ ծրարը եւ հայերենով հայտարարում է 2013թ. տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Միշել Պլատինին հայերենով հրապարակում է Տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը (video)
