Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է իր որդուն ծննդյան առթիվ:

Յուրա Մովսիսյանը մասնավորապես նշել է.«Շնորհավորում են տղայիս՝ Արմանի ծննդյան կապակցությամբ: Դու ամենալավ Սուրբծննդյան նվերն ես, որը ես երբևիցե կարող էի ցանկանալ: Ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեմ քեզ իմ կյանքում: Ես ամեն օր աղոթում եմ Աստծուն քո անվտանգության և բարեկեցության համար: Իմ կյանքի ամենամեծ ցանկություններից մեկը եղել է ունենալ որդի, որ կկարողանա հետևել իմ քայլերին և դառնալ ավելի լավ մարդ, քան ես երբևիցե կարող էի լինել: Դու երազելի երեխա ես աշխարհում յուրաքանչյուր ծնողի համար: Ես քեզ շատ եմ սիրում որդյակս»