Տնտեսական մրցակցության պահպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ամփոփելով 2013 թվականը՝ նշեց, որ ՏՄՊՊՀ-ի ակտիվ գործողությունների արդյունքում բազմաթիվ դեպքեր են բացահայտվել գերիշխող դիրքերի չարաշահման, տնտեսվարողները խիստ պատասխանատվության են ենթարկվել:
Հանձնաժողովի կողմից չարաշահման դեպքեր են բացահայտվել մասնավորապես, դեղերի ներմուծմանև իրացման, տրանսպորտի, հեռախոսակապի ոլորտներում:
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ չարաշահող տնտեսվարողները ենթարկվել են պատասխանատվության:
«8 տնտեսվարողներ հակամրցակցային համաձայնություն իրականացնելու համար ենթարկվել են խիստ պատասխանատվության, դա հիմնականում վերաբերում է պետական գնումների ոլորտին: Այդ 8 ընկերությունները, հակամրցակցային համաձայնության գալով, բավականի բարձր գներով ապրանքներ եվ վաճառել սոցիալական մի շարք հիմնարկների և այդ ճանապարհով մեծ վնաս են հասցրել պետական բյուջեին, ընդ որում, այդ ընկերություններից 3-ը խոշոր տնտեսվարողներ են, և այդ երեք ընկերություններին մենք տուգանել են 45 միլիոն դրամի չափով»,- իր խոսքում ասաց Շաբոյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ հակամրցակցային համաձայնության եկած տնտեսվարողները գնումների ոլորտներում սև ցուցակում են հայտնվում և որոշ ժամանակ հետո նրանք չեն կարող մասնակցել գնումներին:
ՏՄՊՊՀ-ի կողմից այս տարի ընդունվել է 415 որոշում, պատասխանատվության միջոցներ սահմանող որոշումների քանակը 144 է: Տուգանքների գումարը կազմում է 132 մլն. դրամ, բռնագանձված տուգանքների գումարը կազմում է 150 մլն. դրամ, դատական ատյաններում ՏՄՊՊՀ-ի կողմից 13 որոշում է բողոքարկվել, սակայն ոչ մի որոշում անվավեր չի ճանաչվել: